Աքսելերացիոն ծրագիր իրականացնելու դրամաշնորհային մրցույթ՝ սկսնակ ընկերությունների համար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախաձեռնել է 26 շաբաթյա աքսելերացիոն ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր)` տեղական սկսնակ ընկերությունների համար:
Ծրագրի ընթացքում սկսնակ ընկերություններին կտրամադրվեն խորհրդատվական ծառայություններ, ուսուցում, բիզնեսի զարգացմանն օժանդակում, գործընկերների որոնման հնարավորություն, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն: Ծրագրի ընթացքում իրականացվելու են նաև ներկայացման օրեր (pitch days):
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանալով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող լիազոր մարմին, կարևորում է Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը՝ որի արդյունքում ակնկալվում է նպաստել երկրի տնտեսության առաջընթացին, արտադրողականության և մրցունակության մակարդակի բարձրացմանը, կայուն բիզնես միջավայրի ստեղծմանը:
Ծրագրի իրականացման նպատակով հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ:
Մրցույթի բյուջեն՝ առավելագույնը 336,000,000 ՀՀ դրամ:
Սույն դրամաշնորհային մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև դրամաշնորհային մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 42-րդ օրվա ժամը 17:00-ն (08.07.2024թ․) հետևյալ հղումով:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակումներից օրվանից հաշված 42-րդ օրվա ժամը 17:00-ին (08.07.2024թ․):
Գնման մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2024/04
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Գոռ Եսայանին
Հեռախոս` 010 590 075, 010 590 076
Էլ. փոստ` acceleration@hti.am