N ԲՏԱՆ-ԴՄ-2023/02 ծածկագրով հայտարարված «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի արդյունքներ
Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության N ԲՏԱՆ-ԴՄ-2023/02 ծածկագրով հայտարարված «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի արդյունքները:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 200,000,000 ՀՀ դրամ:
Դրամաշնորհային մրցույթով սահմանված ժամկետում մրցույթին դիմել էր 68 կազմակերպություն։
Մրցութային հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշման 31-րդ կետը, որոշեց, որ կազմակերպություններից 9-ի հետ կարող է կնքվել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր (հղմամբ ներկայացված է մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրությունը)։
Միաժամանակ, համաձայն ՀՀ Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշման 31-րդ կետի, ներկայացվում է հանձնաժողովի անդամների և քարտուղարի կողմից ստորագրված շահերի բախման բացակայության մասին հայտարարությունը և այն կազմակերպությունների ներկայացրած հայտերի պատճենները, որոնց հետ կարող է կնքվել պայմանագիր՝