Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթի արդյունքերը հրապարակելու մասին

Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության  N ԲՏԱՆ-ԴՄ-2024/05 ծածկագրով հայտարարված «Մուտք դեպի շուկա»  բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի արդյունքները: 

 

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 290 մլն ՀՀ դրամ:  

 

Դրամաշնորհային մրցույթով սահմանված ժամկետում ստացվել էր 149 հայտ: 

Մրցութային հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշման 31-րդ կետը, որոշեց, որ կազմակերպություններից 18-ի հետ կարող է կնքվել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր (հղմամբ ներկայացված է մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրությունը)։

Միաժամանակ, համաձայն ՀՀ Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշման 31-րդ կետի ներկայացվում է  կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի լուսապատճենները:

 

Հաղթող ընկերությունների ցանկ՝

  1. «Վիթուվի» ՍՊԸ
  2. «Պրոայթիլաբ» ՍՊԸ
  3. «Քեյսլենս» ՍՊԸ
  4. «Քիյ Պրոֆիշենսի»
  5. «Ռեէդուքեյթ»
  6. «Պոպուտի Էյ էմ»
  7. «Էներջի Սթար»
  8. «Էքվիֆայ էյէմ»
  9. «Է-բակ»
  10. «Մեդնեթ» ՍՊԸ
  11. «Ֆիդեմ» ՍՊԸ
  12. «Յուրեյ Թեքնոլոջիս» ՍՊԸ
  13. «Ինվթեք» ՍՊԸ
  14. «Այ Էս Թի Սի Լաբզ» ՍՊԸ
  15. «Փիլաբս» ՍՊԸ
  16. «Կարդիոարմ» ՍՊԸ
  17. «Էֆ վի լաբս» ՍՊԸ
  18. «Մետասքեյլ» ՍՊԸ