N ԲՏԱՆ-ԴՄ-2024/04 ծածկագրով հայտարարված «Աքսելերացիոն ծրագիր» դրամաշնորհային մրցույթի արդյունքներ
Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության N ԲՏԱՆ-ԴՄ-2024/04 ծածկագրով հայտարարված «Աքսելերացիոն ծրագիր» դրամաշնորհային մրցույթի արդյունքները:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 336,000,000 ՀՀ դրամ:
Դրամաշնորհային մրցույթով սահմանված ժամկետում մրցույթին դիմել էր 4 կազմակերպություն՝ 500 Startups Incubator LLC, Parsec Institute (Draper University LLC կոնսորցիում), Plug and Play Germany GmbH, Անահիտ տեխնոկենտրոն ՍՊԸ (“Innov8 Global Advisory” LLC և “The Startup Embassy” Ltd կոնսորցիում)։
Համաձայն մրցութային հանձնաժողովի գնահատականների, մրցույթի անցողիկ շեմը հաղթահարել են «Plug & Play Germany GmbH» և «500 Startups Incubator LLC» ընկերությունները (հղմամբ ներկայացված է մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրությունը)։
Միաժամանակ, համաձայն ՀՀ Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշման 31-րդ կետի, ներկայացվում է հանձնաժողովի անդամների և քարտուղարի կողմից ստորագրված շահերի բախման բացակայության մասին հայտարարությունը, կազմակերպությունների ներկայացրած հայտերի պատճենները: