ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24-1-21.4-Մ2-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24-1-21.4-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող ներքին մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին կցում է՝
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՈՒՍԱՊԱՏՃԵՆՆԵՐՆ ՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
- դիմում (առցանց),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
- լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 28-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով:
ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը՝ 10:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): (Միաժամանակ տեկեկացնում ենք, որ մրցույթի մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը՝ 10:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ
Հիմնական աշխատավարձը՝ 267,072.0 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու ՀՀ դրամ)
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:
ԹԵՍՏՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄՎԱԾ ԵՆ ՀԵՏևՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻՑ՝
- Սահմանադրություն. հոդվածներ՝ 2, 5, 7, 25, 27, 32, 34, 66, 84, 88, 89, 90, 97, 99, 100, 102, 110, 121, 124, 146, 147, 150, 151, 153, 163, 167, 176, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
- «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4, 10, 12, 15, 17, 21, 23-24, 28, 30, 37 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
- «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 15, 18,20,30,35,36,49,50,52, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 9,10,14,26,34,35,հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=120733
- «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ` 6, 7, 9, 13, hղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144770
- «Պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 3-րդ հոդվածի 1-ին մասի, 11-րդ կետ, 3-րդ հոդվածի 1-ին մասի, 12-րդ կետ, 29-րդ հոդվածի 2-րդ մաս, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147117
- «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 3, 5, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140391
- «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ 1, 5, 9, 17, 22, 25, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=67171
- «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ 9, 10, 15, 16, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=110820
- «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ 4, 5, 6, 8, 11, 15,հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121790
- «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 2, 8, 10, hղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=26193
- «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ 3, 8, 10, 14, 19, 40, 41 , հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145084
- «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ 2, 5, 14, 18, 30, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140829
- «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70, 71, 73, 94-97, 104, 106-110, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
- Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։ Հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx
- Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։ Հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝
- «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
- «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
- «Բարեվարքություն» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին. (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-01-17, էլեկտրոնային փոստի հասցե՝