«Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի տնօրենի մրցույթ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ՝ «ՀԱՆՐՕԳՈՒՏ ՄԵԴԻԱՄԻՋԱՎԱՅՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն.
- ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ հանրային ծառայության առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
- իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն).
- կազմակերպության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն:
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
- տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
- ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
- առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
« «ՀԱՆՐՕԳՈՒՏ ՄԵԴԻԱՄԻՋԱՎԱՅՐ»» հիմնադրամի /այսուհետ՝ Հիմնադրամ/ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար բաց մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը՝ 11.00-ին, Նախարարության շենքում /ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, 1-ին հարկ՝ դահլիճ/,
հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը՝ 11.00-ին, Նախարարության շենքում /ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, 1-ին հարկ՝ դահլիճ/:
Մրցույթի մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է անձամբ Նախարարություն ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․
- դիմում.
- մեկ լուսանկար՝ 3x4 չափսի.
- քաղվածք աշխատանքային գրքույկից կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (հրաման, տեղեկանք).
- ինքնակենսագրություն.
- անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք' նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում).
- ընկերության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ).
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Քաղաքացին ներկայացվող բնօրինակ փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև դրանց պատճենները, որոնք պատճենների հետ համեմատվելուց հետո վերադարձվում են քաղաքացուն։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 14-ը ներառյալ՝ժամը 10.00-ից 13.00֊ը:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-00-45, 59-01-17 էլեկտրոնային փոստի հասցե՝
Թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում`
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 %.
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք` 10%.
- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք` 20 %.
- «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք՝ 30 %.
- «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենք` 30 %: