Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Իրավաբանական վարչության փորձագետ

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 243-րդ հոդվածի 1-2-րդ մասերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քննում է Օրենսգրքի 148-րդ, 169.24-րդ և 193.3-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։

Սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) աշխատակազմի իրավասու պաշտոնատար անձը։

Օրենսդրությամբ սահմանված է վարչական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վերահսկողության ոլորտում գտնվող լիցենզիաների պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելու համար:

Օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջների կամ պայմանների պահպանումը, հավաստումը գործնականում հնարավոր է իրականացնել միայն նշված արտադրություններ այցելելու և տեղում համապատասխան պահանջների կատարումն արձանագրելու ճանապարհով: Նշված ընթացակարգը ՀՀ օրենսդրությամբ նկարագրված է որպես ստուգումներ, որոնք պետք է անցկացվեն բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 Տվյալ դեպքում, Նախարարության գործունեության շրջանակներում անհրաժեշտ է իրականացնել որոշակի ծրագրեր, որոնցից բխող աշխատանքներն են.

1. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ստուգումների ստուգաթերթը հաստատելու մասին կառավարության որոշման նախագծերի մշակում, կառավարության որոշման նախագծերի ընդունման գործընթացի ամբողջական ուղեկցում։

2. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ստուգումների ստուգաթերթը հաստատելու մասին կառավարության որոշման նախագծերի մշակում, կառավարության որոշման նախագծերի ընդունման գործընթացի ամբողջական ուղեկցում։

 Վերոնշյալ աշխատանքների իրականացման նպատակով անհրաժեշտություն է       առաջացել   ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավաբանական վարչությունում՝ նախարարության գործունեության ոլորտում որոշակի ծրագրերի (աշխատանքների) իրականացման դեպքով ներգրավել փորձագետ:

   Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • «Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի,իրավաբանական գիտելիքների, ոլորտը կարգավորող օրենսդրության անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • օտար լեզուների տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն:

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները,
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը,
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները,
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2026 թվականի հունվարի 5-ը ներառյալ:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 26.09.2025թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 010590145,

էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը կցվում է: