ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Առաջին բաժնի փորձագետ
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
Նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման դեպքով:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) առաջին բաժինը օրենքով և այլ իրավական ակտերով մշակում և իրականացնում է գաղտնիության ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումներ, կազմակերպում և իրականացնում է նախարարության գաղտնի գործավարությունը: Մասնավորապես՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով իրականացնում է գաղտնիության ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումներ, վերահսկում է համապատասխան մարմիններում գաղտնիության ռեժիմին առնչվող իրավական ակտերի պահանջների կատարումը, կազմակերպում և իրականացնում է նախարարության գաղտնի գործավարությունը՝ գաղտնի փաստաթղթերի ընդունումը, հաշվառումը, զեկուցումը, ծանոթացնումը կատարողներին, ելից փաստաթղթերի պատրաստումը, հաշվառումը, առաքումը, բազմացումը, պահպանումը, մասնակցում է գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկերի մշակման, պետական գաղտնիքին առնչվելու լիազորություն ունեցող պաշտոնների անվանացանկերի և ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներին, իրականացնում է պետական գաղտնիքին առնչվելու թույլտվությունների ձևակերպման աշխատանքները, գաղտնիության ռեժիմի ապահովման նպատակով գերատեսչական վերահսկողության շրջանակներում անցկացնում է ստուգումներ նախարարության համակարգման ոլորտում գործող կազմակերպություններում և իրավաբանական անձանց մոտ, առաջարկություններ է ներկայացնում համապատասխան մարմնի ղեկավարին՝ տվյալ մարմնում գաղտնիության ռեժիմի խախտումների վերաբերյալ, ինչպես նաև իրականացում է Նախարարության խնդիրների ու գործառույթների ապահովման նպատակով այլ աշխատանքներ:
Փորձագետի կողմից իրականացվելու է՝
- Նախարարության գաղտնիության ռեժիմի ապահովման միջոցառումներ.
- գաղտնի փաստաթղթաշրջանառության.
- գաղտնի փաստաթղթերի արխիվացման աշխատանքները.
- գաղտնի կապով առաքվող փաստաթղթերի ելքագրման աշխատանքներ.
- գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկերի և մյուս նորմատիվային ակտերի մշակման աշխատանքներ.
- պետական և ծառայողական գաղտնիքներին առնչվելու թույլտվությունների ձևակերպման աշխատանքներ.
- հատուկ կարևորության, հույժ գաղտնի տեղեկություններին առնչվելու թույտվության ձևակերպման ենթակա աշխատողների պաշտոնների անվանակարգությունը կազմման աշխատանքները, ներկայացնելու է առաջարկություն պաշտոնների անվանակարգության փոփոխությունների վերաբերյալ.
- ներկայացնում է առաջարկություն պետական և ծառայողական գաղտնիքներին առնչվելու թույլտվությունների ձևակերպման վերաբերյալ.
- ներկայացնելու է առաջարկություն նախարարության գաղտնիության ռեժիմի ապահովման աշխատանքների վերաբերյալ.
- մասնակցելու է գաղտնի փաստաթղթերի կատարման ժամկետների ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքներին.
- մասնակցելու է գաղտնի տեղեկությունների հրապարակման փաստերի, գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի կորստի և գաղտնիության ռեժիմի մյուս խախտումների վերաբերյալ ծառայողական քննության անցկացմանը.
- հավաքում է տեղեկատվություն գաղտնի տեղեկությունների հրապարակման փաստերի, գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի կորստի և գաղտնիության ռեժիմի մյուս խախտումների վերաբերյալ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն․
- Բարձրագույն կրթություն․
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
- Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևին համապատասխան տրված՝ առնվազն երեք տարվա թույլտվության առկայություն.
- Հայերենի գերազանց տիրապետում․
- Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ աշխատանքային ընթացակարգերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 31.08.2026թ․
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 08.09.2025թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3,
հեռ. 010 590045, էլ. փոստ՝
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
- մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: