Իրավաբանական վարչությունում փորձագետի մրցույթ
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
Նախարարության կողմից մշակվող իրավական ակտերի ծավալների ավելացմամբ պայմանավորված անհրաժեշտ է նախարարության իրավաբանական վարչությունում ներգրավել փորձագետ:
Մասնավորապես՝ Ռազմարդյունաբերական համալիրին վերաբերող «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի նախագծից բխող մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտերի, մասնավորապես՝ «ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման», «ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման», «ռազմական ապրանքի լրամասերի և բաղադրիչների ձեռքբերման ու պահուստավորման» և «Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման» կարգերի մշակման համար արտասահմանյան փորձի ուսումնասիրություն, վերլուծություն, մշակում, կառավարության որոշման նախագծերի ընդունման գործընթացի ամբողջական ուղեկցում։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- «Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն
- իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի,իրավաբանական գիտելիքների, ոլորտը կարգավորող օրենսդրության անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- օտար լեզուների տիրապետում
- համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն,
Փորձագետը պարտավոր է՝
- Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
- Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
- Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
- Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 01.10.2025թ․:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 26.09.2024թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,
էլ. փոստ՝
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
- մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: