Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Ճարտարագիտության կամ տնտեսագիտության կամ քաղաքագիտության կամ ֆինանսների բնագավառի բարձրագույն կրթություն.
- ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
- իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (իրավական ակտերի ցանկը տրամադրվում է դիմումը լրացնելիս).
- կազմակերպության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն:
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
- տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
- ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
- առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ՝ Ընկերություն/ գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 11.00-ին, Նախարարության շենքում /Ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, 1-ին հարկ՝ դահլիճ/:
Մրցույթի մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է անձամբ Նախարարություն ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․
- Դիմում,
- 1 լուսանկար՝ 3X4 չափսի,
- Քաղվածք աշխատանքային գրքույկից կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ /հրաման, տեղեկանք/,
- Ինքնակենսագրություն
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (երի) լուսապատճենը ,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
- տեղեկանք՝ մշտական բնակության վայրից,
- հրատարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր/դրանց առկայության դեպքում/,
- ընկերության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ).
- բնութագիր (նախկինում աշխատած որևէ կազմակերպությունից):
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Քաղաքացին ներկայացվող բնօրինակ փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև դրանց պատճենները, որոնք պատճենների հետ համեմատվելուց հետո վերադարձվում են քաղաքացուն։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ 2024 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 12-ը ներառյալ՝ ժամը 10.00-ից 13.00֊ը:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-00-45, էլեկտրոնային փոստի հասցե՝