Անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի մրցույթ (ժամանակավոր թափուր պաշտոն)
Անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 24-33.5-Մ2-3) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ:
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
- Իրականացնում է Նախարարի և Գլխավոր քարտուղարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերի պատրաստման աշխատանքները.
- իրականացնում է Նախարարի և Գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց (այդ թվում` Նախարարության կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների և այլն), ինչպես նաև Նախարարության քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման, հաշվառման, հանձնման-ընդունման, պահպանման աշխատանքները.
- իրականացնում է քաղաքացիական ծառայողների անձնական գործերի վարման, գրանցամատյանային տվյալների հավաքագրման և դրանք ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ ներկայացնելու աշխատանքները.
- իրականացնում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերում փոփոխություններ կատարելու և դրանք հաստատելու իրավական ակտերի նախագծերի պատրաստման և տվյալ պաշտոնը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ ներառելու աշխատանքներին:
- իրականացնում է Նախարարության թափուր պաշտոններ (այդ թվում` նաև ժամանակավոր թափուր պաշտոններ), զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների հետ կապված գործառույթներ.
- իրականացնում է Նախարարության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերում և մրցույթի հարցազրույցի փուլի մասնագիտական գիտելիքների բացահայտմանը վերաբերող հարցաշարերի առաջադրանքների ստորաբաժանումների կողմից մշակման և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրման աշխատանքները.
- իրականացնում է Նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակելու մասին իրավական ակտի նախագծի պատրաստման և նախարարության կայքէջում հրապարակելու աշխատանքները.
- իրականացնում է Նախարարության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների վերհանման, գնահատման և կազմակերպման աշխատանքները.
- իրականացնում է Նախարարության քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կատարողականների` անմիջական ղեկավարների եզրակացություններով, հաշվառման և անձնական գործերում ներառելու աշխատանքները.
- իրականացնում է Նախարարության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի վարման աշխատանքները.
- իրականացնում է Նախարարության աշխատանքային, այդ թվում` ժամկետային, պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները.
- իրականացնում է Նախարարության աշխատողների արձակուրդների, գործուղումների հետ կապված գործառույթների իրականացման աշխատանքները.
- իրականացնում է Նախարարություն փորձագետներ և փորձնակներ ներգրավելու հետ կապված գործառույթները.
- իրականացնում է Նախարարությունում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպման աշխատանքները.
- իրականացնում է Նախարարության անձնակազմի կառավարման հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն,
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
Աշխատավարձի չափը՝ 267,072.0 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու ՀՀ դրամ)
Ժամկետը՝ մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 11.07.2024թ.
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,
էլ. փոստ՝
Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը՝ թղթային և առցանց տարբերակով:
Ժամանակավոր թափուր պաշտոնի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը և դիմումի ձևը կցվում են:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: