Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
- Բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների, ասոցիացիաների և ընկերությունների փորձի ուսումնասիրություն, նրանց հետ ոլորտային համագործակցության հնարավորությունների դիտարկում,
- Բարձր տեխնոլոգիական ոլորտում միջազգային համագործակցության ընթացիկ ծրագրային միջոցառումների ներգրավածություն,
- Մասնակցություն ծրագրերի և թեմատիկ միջոցառումների՝ ֆորումների, կոնֆերանսների, հաքաթոնների և տեղեկատվական հանդիպումների կազմակերպչական աշխատանքներին,
- Մասնակցություն նախարարության և միջազգային կառույցների համատեղ միջոցառումների իրականացման աշխատանքներին:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- Բարձրագույն կրթություն,
- Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
- Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- Համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն,
- Հաղորդակցության հմտությունների տիրապետում:
Փորձագետը պարտավոր է՝
- Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
- Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
- Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
- Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 20.06.2025թ.:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 01.07.2024թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,
էլ. փոստ՝
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
- մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: