Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ծրագրերի վարչության փորձագետ

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

1. ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող «Որակավորման բարցրացում» ծրագրի շրջանակում արտերկրյա առաջատար համալսարանների հետ համագործակցության հաստատում, համալսարանների տեխնոլոգիական դասընթացների վերաբերյալ ծրագրերի մշակում, բյուջետավորում և իրականացում:

2.Բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող կրթական ծրագրերի ուսումնասիրություն, ռիսկերի վերլուծություն, դրանցում առկա հիմնախնդիրների առաջադրում և դրանց լուծման ուղիների մշակման աշխատանքների իրականացում, մշտադիտարկման և վերջնարդյունքների գնահատման աշխատանքներ:

3. Նախարարության գործունեության բնագավառին համապատասխան քաղաքականության, ռազմավարական, ինչպես նաև միասնական սկզբունքների, միջազգային փորձի տեղայնացման աշխատանքներին մասնակցություն:

4. ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) «Տնտեսական հիմքեր հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի շրջանակում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցություն:                            

   Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն,
  • իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն
  • օտար լեզուների իմացություն

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

 

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 01.10.2025թ.:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 16.09.2024թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,

էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը կցվում է: