Հասարակության հետ կապերի բաժնի ավագ մասնագետի
Հասարակության հետ կապերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը` 24-33.6-Մ4-1) ( ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ)
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
- Մասնակցում է Նախարարության պաշտոնական կայքի՝ օտար լեզուներով բովանդակային ապահովման աշխատանքներին.
- Մասնակցում է պաշտոնական կայք մուտքագրված լրատվական նյութերի ըստ անհրաժեշտության օտար լեզուներով թարգմանության աշխատանքներին,
- Պատրաստում է կայք մուտքագրվող և բաժնի գործունեությամբ պայմանավորված հաշվետվություններ.
- Մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակմանը.
- Նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
- Ներկայացնում է զեկուցագրեր՝ համապատասխան ստորաբաժանումներում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող աշխատանքների վիճակի մասին.
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն,
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հասարակայնության իրազեկման բնագավառում կամ հասարակության հետ կապերի բնագավառում կամ մամուլի հետ կապերի բնագավառում համ հասարակական և հարակից գիտությունների բնագավառներում խմբագիր-սրբագրիչի կամ թարգմանչի` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Աշխատավարձի չափը՝ 189.696.0 (հարյուր ութսունինը հազար վեց հարյուր ինսունվեց ՀՀ դրամ)
Ժամկետը՝ մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 04.07.2024թ.
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,
էլ. փոստ՝
Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը՝ թղթային և առցանց տարբերակով:
Ժամանակավոր թափուր պաշտոնի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը և դիմումի ձևը կցվում են:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: