Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի և փոստի վարչության պետի (ծածկագիր՝ 24-32.2-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի և փոստի վարչության պետի (ծածկագիր՝ 24-32.2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող արտաքին մրցույթին մասնակցող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՈՒՍԱՊԱՏՃԵՆՆԵՐ
Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին կցում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
- դիմում (առցանց),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
- լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 18-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով:
ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մրցույթի մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը՝ 391,040 (երեք հարյուր իննսունմեկ հազար քառասուն) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
- Սահմանադրություն. հոդվածներ՝ 2, 5, 7, 25, 27, 32, 34, 66, 84, 88, 89, 90, 97, 99, 100, 102, 110, 121, 124, 146, 147, 150, 151, 153, 163, 167, 176, հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
- «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4, 10, 12, 15, 17, 21, 23-24, 28, 30, 37 հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 9,10,14,26,34,35,հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=120733
- «Հանրային ծառայության մասին» օրենք հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 15, 18, 20, 30, 35, 36, 49, 50, 52 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524
- Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենք, hոդվածներ՝ 1-ին,2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 14-րդ, 15-րդ, 27-րդ, 36-րդ, 37-րդ 41-րդ, 48-րդ, 54-րդ, 55-րդ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172158
- «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենք, hոդվածներ՝ 3-րդ, 4-րդ, 10-րդ, 12-րդ, 17-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 27-րդ, 34-րդ, 35-րդ, 37-րդ, 38-րդ 53-րդ, 59-րդ
- https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172764
- «Փոստային կապի մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 181, 182 կետ 1, 182 կետ 2, 182 կետ 5, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172154
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3,8,9,10,14,18,19,22,26,40,41 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172917
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 19, 19.1, 19.3, 19.6, 28.1, 35,36,37,38,39 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172324:
- Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։ Հղումը՝https://fliphtml5.com/fumf/egdx
- Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։ (էջ՝ 12-13,32,33,39,40,47,115,139, 150-152,)
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
- «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ. (էջեր՝ 70, 71,73, 94-97, 104,106-110)
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
- «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
- «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
- «Որոշումների կայացում» կոմպետենցիա հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
- «Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-01-17, էլեկտրոնային փոստի հասցե՝