ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Միջազգային համագործակցության վարչության փորձագետ
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն է վերապահված Հայաստանի Հանրապետությունում առկա տեխնոլոգիական կենտրոնների, տեխնոպարկերի, աքսելերատորների և ինկուբատորների կարողությունների բարելավումն, ինչպես նաև տարածքային համաչափ զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերում նոր կենտրոնների հիմնումը՝ միջազգային համագործակցության հիման վրա /այսուհետ՝ Միջոցառում/:
Միջոցառման կատարումն ապահովելու համար Նախարարության գործունեության շրջանակներում անհրաժեշտ է իրականացնել որոշակի ծրագրեր, որոնցից բխող աշխատանքներն են.
- ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքների իրականացում, այդ թվում Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածք» (TPQI 8390) վարկային ծրագրի «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրի հետագա իրականացումն ու աշխատանքների անընդհատությունն ապահովելու նպատակով՝ նախարարությանը վերապահված գործունեության շրջանակում աշխատանքային խմբի համակարգում:
- Միջոցառման կատարմամբ պայմանավորված հետազոտությունների մշակում և իրականացում, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովների և երկկողմ համագործակցության շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթերի մշակում և աջակցություն, դրանցով սահմանված գործառույթների իրականացման շրջանակում աջակցություն:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն․
. Բարձրագույն կրթություն․
.Հայերենի, ռուսերենի կամ անգլերենի գերազանց տիրապետում․
.Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ աշխատանքային ընթացակարգերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
. Տեխնիկական թարգմանությունների փորձ, ծրագրերի մշակման փորձառություն, միջազգային չափանիշներիին համապատասխան հաշվետվությունների կազմում
. Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում ․
. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Փորձագետը պարտավոր է՝
- Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
- Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
- Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
- Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2025 թվականի հունիսի 10-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 29.11.2024թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,
էլ. փոստ՝
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
- մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: