Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 24-33.5-Մ2-3) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ:

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

  • Իրականացնում է Նախարարի և Գլխավոր քարտուղարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերի պատրաստման աշխատանքները.
  • իրականացնում է Նախարարի և Գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց (այդ թվում` Նախարարության կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների և այլն), ինչպես նաև Նախարարության քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման, հաշվառման, հանձնման-ընդունման, պահպանման աշխատանքները.
  • իրականացնում է քաղաքացիական ծառայողների անձնական գործերի վարման, գրանցամատյանային տվյալների հավաքագրման և դրանք ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ ներկայացնելու աշխատանքները.
  • իրականացնում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերում փոփոխություններ կատարելու և դրանք հաստատելու իրավական ակտերի նախագծերի պատրաստման և տվյալ պաշտոնը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ ներառելու աշխատանքներին:
  • իրականացնում է Նախարարության թափուր պաշտոններ (այդ թվում` նաև ժամանակավոր թափուր պաշտոններ), զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների հետ կապված գործառույթներ.
  • իրականացնում է Նախարարության քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերում և մրցույթի հարցազրույցի փուլի մասնագիտական գիտելիքների բացահայտմանը վերաբերող հարցաշարերի առաջադրանքների ստորաբաժանումների կողմից մշակման և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրման աշխատանքները.
  • իրականացնում է Նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակելու մասին իրավական ակտի նախագծի պատրաստման և նախարարության կայքէջում հրապարակելու աշխատանքները.
  • իրականացնում է Նախարարության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների վերհանման, գնահատման և կազմակերպման աշխատանքները.
  • իրականացնում է Նախարարության քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կատարողականների` անմիջական ղեկավարների եզրակացություններով, հաշվառման և անձնական գործերում ներառելու աշխատանքները.
  • իրականացնում է Նախարարության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի վարման աշխատանքները.
  • իրականացնում է Նախարարության աշխատանքային, այդ թվում` ժամկետային, պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները.
  • իրականացնում է Նախարարության աշխատողների արձակուրդների, գործուղումների հետ կապված գործառույթների իրականացման աշխատանքները.
  • իրականացնում է Նախարարություն փորձագետներ և փորձնակներ ներգրավելու հետ կապված գործառույթները.
  • իրականացնում է Նախարարությունում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպման աշխատանքները.
  • իրականացնում է Նախարարության անձնակազմի կառավարման հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն,
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.                                                                                                                                               

Աշխատավարձի չափը՝ 267,072.0 (երկու հարյուր վաթսունյոթ հազար  յոթանասուներկու ՀՀ դրամ)

Ժամկետը՝ մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 28.11.2024թ.

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,

էլ. փոստ՝  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը՝ թղթային և առցանց տարբերակով:

Ժամանակավոր թափուր պաշտոնի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը և դիմումի ձևը կցվում են:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: