Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Իրավաբանական վարչության փորձագետի մրցույթ

 

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

Ռազմարդունաբերության բնագավառների վերաբերյալ նախարարությանը և Ռազմարդյունաբերության կոմիտեին  իրավական խորհրդատվության տրամադրման աշխատանքի կատարում, ռազմարդյունաբերությանն առնչվող՝ նախարարության կողմից կնքվող  պայմանագրերի և նախարարություն ներկայացված գրությունների, դիմում-բողոքների և առաջարկությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքների կատարում: Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբերի և հանձնաժողովների աշխատանքներին մասնակցություն և դրանց գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրման աշխատանքների կատարում: Նախարարությանը վերապահված ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող օրենսդրության կատարելագործման և բարեփոխման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքների կատարում: Պետական այլ մարմինների կողմից Նախարարության քննարկմանը ներկայացված ռազմարդյունաբերության ոլորտին վերոբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրման աշխատանքների կատարում՝ անհրաժեշտության դեպքում ուսումնասիրելով և կիրառելով նաև դատական և միջազգային պրակտիկան:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն (Իրավագիտություն)
  • իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի,իրավաբանական գիտելիքների, ոլորտը կարգավորող օրենսդրության անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • օտար լեզուների գերազանց տիրապետում
  • Իրավունքի բնագավառում առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ,
  • համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն,

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 10.09.2024թ.:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 14.06.2024թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,

էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը կցվում է: