Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր քարտուղարի տեղակալ (ծածկագիրը՝ 24-Ղ2-1) մրցույթ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ (ծածկագիրը՝ 24-Ղ2-1)  պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է: 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ (ծածկագիրը՝ 24-Ղ2-1)  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող արտաքին մրցույթին մասնակցող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՈՒՍԱՊԱՏՃԵՆՆԵՐՆ ՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ 

Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին կցում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

  • դիմում (առցանց),
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  • լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի փետրվարի 8-ից մինչև 2024 թվականի փետրվարի 13-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions  էլեկտրոնային հասցեով՝  քսանչորսժամյա ռեժիմով:

 

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3):  Միաժամանակ տեկեկացնում ենք, որ մրցույթի մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի մարտի 14-ին 10:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ

Հիմնական աշխատավարձը 475072 (չորս հարյուր յոթանասունհինգ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

ԹԵՍՏՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄՎԱԾ ԵՆ ՀԵՏևՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻՑ՝

Սահմանադրություն. հոդվածներ՝ 2, 5, 7, 25, 27, 32, 34, 66, 84, 88, 89, 90, 97, 99, 100, 102, 110, 121, 124, 146, 147, 150, 151, 153, 163, 167, 176,

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4,10,12,15,17,21,23-24,28, 30,37

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

  • «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 2,3,4,5,6,7,8,10,15, 18,20,30,35,36,49,50,52,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648

 հղում՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144770

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/  հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-01-17, էլեկտրոնային փոստի հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։):