ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի արտադրության, նորոգման և օգտահանման կազմակերպման վարչության փորձագետի
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի (այսուհետև՝ Կոմիտե) արտադրության, նորոգման և օգտահանման կազմակերպման վարչությունը (այսուհետև՝ Վարչություն) իր առջև դրված խնդիրների և նպատակների իրագործման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) Մասնակցում է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության և ռազմատեխնիկական պետական քաղաքականության կենսագործման համար նորմատիվ-իրավական և նորմատիվ-տեխնիկական ակտերի ու փաստաթղթերի նախագծերի մշակմանը,
2) մշակում ու ապահովում է սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության ու նորոգման համար արտադրական հզորությունների ստեղծմանն ուղղված պետական ներդրումների ներգրավման միջոցառումներն ու իրականացման աշխատանքները,
3) մշակում է սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների պետական պատվերի (ներհանրապետական գնումներ, նորոգման, արդիականացման աշխատանքներ) ու դրա ձևավորման կարգի նախագծերը,
4) մասնակցում է նոր ստեղծված, արդիականացված և նորոգված սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների փորձարկումների, այդ թվում նաև զորավարժարաններում, կազմակերպման աշխատանքներին։
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման դեպքով՝ անհրաժեշտություն է առաջացել Կոմիտեի արտադրության, նորոգման և օգտահանման կազմակերպման վարչությունում ներգրավել փորձագետ.
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
1) Կատարում է Կոմիտեի նախագահի և Վարչության պետի կողմից տրված առաջադրանքները,
2) իրականացնում է Կոմիտեի և Վարչության գործառույթներից բխող այլ աշխատանքներ,
3) նախապատրաստում է Կոմիտեի և Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող փաստաթղթեր, ինչպես նաև մասնակցում է դրանց վերաբերյալ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի, մեթոդական պարզաբանումների ու ուղեցույցների մշակման աշխատանքներին,
4) Կոմիտեի նախագահի և Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում կազմակերպվող և Վարչության գործառույթներին առնչվող քննարկումներին, խորհրդակցություններին և այլ միջոցառումներին,
5) մասնակցել և իրականացնել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության և ռազմատեխնիկական պետական քաղաքականության կենսագործման համար նորմատիվ-իրավական և նորմատիվ-տեխնիկական ակտերի ու փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքներին,
6) մասնակցել սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության ու նորոգման համար արտադրական հզորությունների ստեղծմանն ուղղված պետական ներդրումների ներգրավման միջոցառումներին ու իրականացման աշխատանքներին,
7) մասնակցել սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների պետական պատվերի (ներհանրապետական գնումներ, նորոգման, արդիականացման աշխատանքներ) ու դրա ձևավորման կարգի նախագծերի մշակման աշխատանքներին,
8) մասնակցել նոր ստեղծված, արդիականացված և նորոգված սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների փորձարկումների կազմակերպմանը,
9) մասնակցել նախարարության կառավարմանը վերապահված պետական բաժնեմաս ունեցող՝ ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ընդգրկված ընկերությունների կառավարման աշխատանքներին,
10) այլ ընթացիկ աշխատանքների և հանձնարարականների կազմակերպում և կատարում:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- բարձրագույն կրթություն
- հայերեն և ռուսերեն լեզուների ազատ տիրապետում,
- իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- հաշվետվությունների կազմման և վերլուծությունների կատարման փորձ,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Փորձագետը պարտավոր է՝
- Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
- Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
- Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
- Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2026 թվականի հուլիսի 8-ը ներառյալ:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 08.07.2025թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.՝ 010590045,
էլ. փոստ՝
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: