Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսատնտեսագիտական վարչության փորձագետ

 

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

Նախարարարության  կանոնադրական խնդիրներից բխող  կոնկրետ հանձնարարականների իրականացման դեպքով՝

     Ֆինանսատնտեսագիտական վարչության գործառույթներից է նախարարության հաշվապահական հաշվառման վարման ապահովումը, որն ամենօրյա և անընդհատ գործընթաց է՝ ապահովելով նախարարության բնականոն գործունեությունը: Աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով նախարարության կողմից խստացվել են հաշվետվողականության մեխանիզմները՝ ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով, ինչը բերել է աշխատանքների ծավալների ավելացման: Միջանկյալ հաշվետվությունների ընդունման, ուսումնասիրության և համեմատական ցուցանիշների վերլուծության ծավալները ևս ընդլայնվել են:

Փորձագետի կողմից իրականացվելու է

  • Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի հաշվին նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ծախսերի տարեկան նախահաշիվների կազմում և մուտքագրում clienttreasury համակարգ,
  • Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի գծով ներքին հոդվածային, միջծրագրային վերաբաշխման աշխատանքների իրականացում,
  • հաշվապահական հաշվառման վարման և հաշվետվությունների կազմման աշխատանքների իրականացում,
  • Նախարարության աշխատողների աշխատավարձերի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, արձակուրդային և այլ վճարների համար անհրաժեշտ հաշվարկների կատարում,
  • կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված փաստաթղթերի ճշտության ստուգումը, հաշվառում և վճարում,
  • Եկամտային հարկի հաշվետվության կազմման և ներկայացման աշխատանքների իրականացում:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  • հայերենի, ռուսերենի կամ անգլերենի ազատ տիրապետում,
  • իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 31.10.2025թ

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 24.07.2025թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.010590045, էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը կցվում է: