Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Միջազգային համագործակցության վարչության փորձագետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) միջազգային համագործակցության վարչությունն իրականացնում է միջազգային համագործակցության շրջանակներում աշխատանքների կազմակերպումը, որի նպատակն է  Հայաստանի Հանրապետության ներգրավումը բազմակողմ համաձայնագրերի, ԵՄ, ՆԱՏՕ, ՄԱԿ, ՀՄՄ, ՀՓՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող կապի և բարձր տեխնոլոգիաների բնագավառների նախագծերին, նոր ծրագրերին:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը (այդ թվում, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տիեզերական գործունեություն, ռազմարդյունաբերություն) ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկն է, որը  մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Նախարարության կողմից բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով ներկայումս իրականացվում են բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, որոնք ուղղված են տեխնոլոգիական  կրթական համակարգի արդիականացմանը, ոլորտում բարձրակարգ կադրերի պատրաստմանը, նորարարական գաղափարների խթանմանը, վենչուրային ֆինանսավորմանը, ներդրումների ներգրավմանը, սկսնակ ընկերությունների ձևավորմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսության բոլոր բնագավառներում բարձր տեխնոլոգիական նորարարական լուծումների ներդրման և օգտագործման մակարդակի բարձրացմանը: Նշված աշխատանքներն ի վերջո նպաստում են Հայաստանի տնտեսության աճին, մրցունակության բարձրացմանը, գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը, տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանմանը ու Հայաստանի` որպես ՏՏ և բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը:

         Աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով Նախարարության կողմից խստացվել են  մեխանիզմները՝ մասնավորապես Նախարարության  առջև միջազգային համագործակցության ոլորտում առաջացած խնդիրների վերաբերյալ վերլուծությունների, եզրակացությունների և առաջարկությունների մշակում իրականացնելու տեսանկյունից:

         Հետևաբար առաջացած խնդիրների վերաբերյալ լուծման լավագույն տարբերակներ առաջարկելու համար անհրաժեշտություն է առաջացել ներգրավելու փորձագետ, ով իր մասնագիտական բարձր որակավորմամբ Նախարարությունում խնդիրների առաջացման դեպքում միջոցներ կնախաձեռնի և լուծումներ կառաջարկի նման խնդիրների լուծման համար, իսկ առաջացման դեպքում՝ արագ արձագանքման, լուծումների և առաջարկությունների արդյունքում կձևավորի լրացուցիչ առավել արդյունավետ և հստակ մեխանիզմներ։

 

      1.1. Որպես հիմնական և անհրաժեշտ արդյունք ակնկալվում է փորձագետի կողմից հետևյալ գործառույթների իրականացում՝

  1. Իրականացնում է միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով հանդիպումների, գիտաժողովների, սեմինարների, կոնֆերանսների և այլ միջոցառումների կազմակերպման աշխատանքներ,
  2. Իրականացնում է միջազգային համագործակցության ոլորտում անհրաժեշտ տեղեկատվության վերլուծության,մշակման, ինչպես նաև ամփոփման, համապատասխան հաշվառման աշխատանքներ,
  3. Իրականացնում է Վարչության կողմից համակարգվող ծրագրերի և առնչվող փաստաթղթերի թարգմանչական աշխատանքներ,
  4. Իրականացնում է Վարչության պետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետությունում  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում կազմակերպվող և Վարչության կողմից համակարգվող ծրագրերին առնչվող քննարկումներ, խորհրդակցություններին և այլ միջոցառումներին:

1.2. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

  1. Մասնակցում է միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով հանդիպումների, գիտաժողովների, սեմինարների, կոնֆերանսների և այլ միջոցառումների կազմակերպման աշխատանքներին,
  2. մասնակցում է միջազգային համագործակցության ոլորտում անհրաժեշտ տեղեկատվության վերլուծության,մշակման,ինչպես նաև ամփոփման, համապատասխան հաշվառման աշխատանքներին,
  3. մասնակցում է Վարչության կողմից համակարգվող ծրագրերի և առնչվող փաստաթղթերի թարգմանության աշխատանքներին,
  4. մասնակցում է Վարչության պետի հանձնարարությամբՀայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում կազմակերպվող և Վարչության կողմից համակարգվող ծրագրերին առնչվող քննարկումներին, խորհրդակցություններին և այլ միջոցառումներին:

 

   Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

   .  Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն․

   .  Բարձրագույն կրթություն․

   .  Հայերենի, ռուսերենի կամ անգլերենի գերազանց տիրապետում․

. Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ աշխատանքային ընթացակարգերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

. Տեխնիկական թարգմանությունների փորձ, ծրագրերի մշակման փորձառություն,  միջազգային չափանիշներիին համապատասխան հաշվետվությունների կազմում

.  Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում ․               

. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:     

   

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 03.07.2025թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.010590045,

էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը կցվում է: