Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Թվայանացման վարչության փորձագետ

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

         ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչությանն է վերապահված «Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և համարժեք ընթացակարգերի և ենթակառուցվածքների մշակման ու գործարկման գործընթացը /Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի 24.6 միջոցառում (ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիր)/, ինչպես նաև ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 884-Լ ««Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին» որոշման կատարումը։

         Վերոնշյալ քաղաքականության իրականացումը պահանջում է ինստիտուցիոնալ համալիր գործողություններ՝ ներառյալ օրենսդրական դաշտի կարգավորում, ընթացակարգերի հաստատում, պետական կառավարման մարմինների կողմից ամպային լուծումներին անցման գործընթացի անվտանգության պահանջների սահմանում, կիբեռանվտանգության շրջանակների և տվյալների պաշտպանության մեխանիզմների ձևավորում։ Քաղաքականության ներդրումը ունի միջգերատեսչական և լայնածավալ բնույթ, որի արդյունքում կտրուկ աճել են համակարգման, ինչպես նաև համապատասխան միջազգային փորձի ուսումնասիրության և ազգային համակարգի մշակման հետ կապված գործառույթները:

Մասնավորապես՝ փորձագետի կողմից իրականացվելու է՝

1.   Ամպային տեխնոլոգիաների օգտագործման (տվյալների միգրացիա, պահպանում, մշակում) օրենսդրական կարգավորում,

2.  Ամպային ենթակառուցվածքի նախագծում և կառավարում,

3.  Ամպային տիրույթի նկատմամբ անվտանգության կանոնների սահմանում,

4.  Տվյալների միգրացիա,

5.  Մոնիթորինգ և օպտիմիզացիա,

6.  Կայքերի և էլ․ համակարգերի՝ ամպային տիրույթ տեղափոխման աջակցություն,

7.  Տեխնիկական խնդիրների լուծում և թարմացումների իրականացում,                                                                                                                                         

8.  Կիբեռսպառնալիքներից և խոցելիություններից պաշտպանվելու լավագույն փորձի ուսումնասիրություն և կիրառություն,

9․  Նախարարության և ռազմաարդյունաբերության կոմիտեի սերվերների, տվյալների պահոցի  անխափան աշխատանքի և տեխնիկական սպասարկման ապահովում

10. Մասնակցություն ամպային տիրույթի գնման գործընթացին

11. Մասնակցություն Նախարարության կողմից մշակվող տվյալների  պահպանման, արխիվացման և անվտանգության կանոնների մշակման աշխատանքներ:

 

   Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն․
  • Բարձրագույն կրթություն․
  • Հայերենի, ռուսերենի կամ անգլերենի գերազանց տիրապետում․
  • իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ռազմավարական հաղորդակցության կարողություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • Տվյալների մշակման և վերլուծության ունակություն:

 

 

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 03.07.2025թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 010590145,

էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը կցվում է: