Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բարձր տեխնոլոգիաների վարչության փորձագետ

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

         ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) բարձր տեխնոլոգիաների վարչությունը (այսուհետ՝ վարչություն) հիմնական մաստագիտական կառուցվածքային ստորաբաժանումն է, որն իր մեջ ընդգրկում է էկոհամակարգի զարգացման և նորարարության խթանման բաժինները և որն իր իրավասությունների սահմաններում ապահովում է նախարարությանը օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված խնդիրների և գործառույնթների իրականացումը:   Վարչությունը նախարարության առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար, իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները.

  • Բարձր տեխնոլոգիական ոլորտում միջազգային և տարածաշրջանային համագործակցության ծրագրերի առաջարկների ներկայացում և համակարգում,
  • Տարբեր ուղղություններով արդյունաբերական տեխնոլոգիաների կարիքների վերհանման և խորհրդակցությունների տրամադրման գործընթացի կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ,
  • Ներկայացնում է բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային հեղինակության ունեցող վերազգային ընկերությունների Հայաստան ներգրավման աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ,
  • Ներկայացնում է բարձր տեխնոլոգիական ոլորտում էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման արդյունքների և ազդեցության, մոնիթորինգի և գնահատման վերաբերյալ առաջարկություններ,
  • Ներկայացնում է բարձր տեխնոլոգիական ոլորտը կարգավորող իրավական ակտերի, նորմատիվ տեխնիկական ակտերի և ստանդարտների բարեփոխման և արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ,
  • Միջազգային գործընկերների հետ նոր ծրագրերի համատեղ մշակման, ներդրման և մոնիթորինգի ապահովում,
  • Տեխնոլոգիական ոլորտում ՀՀ դիրքի ամրապնդմանն ուղղված միջոցառումների նախաձեռնում,
  • Սփյուռքի ներուժի և արտաքին ներկայացուցչական կառույցների ներգրավման խթանում։

 

   Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն․
  • Բարձրագույն կրթություն․
  • Հայերենի, ռուսերենի կամ անգլերենի գերազանց տիրապետում․
  • իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ռազմավարական հաղորդակցության կարողություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • Տվյալների մշակման և վերլուծության ունակություն:

 

 

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2026 թվականի հուլիսի 7-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 24.06.2025թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 010590145,

էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը կցվում է: