Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
- 1.Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վերահսկողության ներքո գտնվող կայքերիի պատրաստում (հետևյալ ծրագրավորման լեզուներով կամ տեխնոլոգիաներով՝ PHP – Symfony framework, Mysql, Jquery կամ AngularJS, HTML, CSS, Սերվերի օպերացիոն համակարգը՝ Ubuntu 18 կամ 20, պետք է լինի 2 տիպի վիրտուալ մեքենա՝ development և production)։
- Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կայքի թարմացում՝ ըստ սահմանված պահանջների,
- Կայքերի նախագծում և ստեղծում,
- Տվյալների միգրացիա,
- Կայքերի անվտանգության ստուգում,
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավասության ներքո գտնվող կայքերի սպասարկում,
- 7.Նոր կայքերի ստեղծում:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն
- PHP – Symfony framework, Mysql, Jquery կամ AngularJS, HTML, CSS ծրագրավորման լեզուների կամ տեխնոլոգիաների տիրապետում: •իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում
- համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն
Փորձագետը պարտավոր է՝
- Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
- Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
- Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
- Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 30.06.2023թ.:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 14.03.2023թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,
էլ. փոստ՝
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
- մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: