Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
Բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ռազմարդունաբերության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական բնագավառների վերաբերյալ նախարարությանը և համակարգի կազմակերպություններին իրավական խորհրդատվության տրամադրման աշխատանքի կատարում, նախարարության կողմից կնքվող պայմանագրերի և նախարարություն ներկայացված գրությունների, դիմում-բողոքների և առաջարկությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքների կատարում: Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբերի և հանձնաժողովների աշխատանքներին մասնակցություն և դրանց գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրման աշխատանքների կատարում: Նախարարությանը վերապահված գործունեության ոլորտներին առնչվող օրենսդրության կատարելագործման և բարեփոխման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքների կատարում: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից մշակված ինչպես նաև պետական մարմինների կողմից Նախարարության քննարկմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավական կարծիքի տրամադրման աշխատանքների կատարում՝ անհրաժեշտության դեպքում ուսումնասիրելով և կիրառելով նաև միջազգային պրակտիկան:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- Իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն
- իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի,իրավաբանական գիտելիքների, ոլորտը կարգավորող օրենսդրության անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- օտար լեզուների գերազանց տիրապետում
- հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
- համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն,
Փորձագետը պարտավոր է՝
- Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
- Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
- Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
- Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 01.12.2023թ.:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 05.09.2023թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,
էլ. փոստ՝
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
- մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: