Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

  1. իրականացնում է նախարարության (Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։) և գործերի կազմակերպման վարչության (Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։) էլեկտրոնային փոստի նամակագրությունը, ինչպես նաև MTC CMS էլեկտրոնային հարթակին հետևելու աշխատանքները.
  2. իրականացնում է փաստաթղթերի վիճակագրական տվյալների հաշվառումը և հաշվետվության տրամադրում.
  3. իրականացնում է նախարարի, նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի ստորագրությամբ ելից գրությունների առաքումը «mulberry» համակարգով, էլեկտրոնային փոստով և սուրհանդակային ծառայության միջոցով:
  4. իրականացնում է Նախարարության մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության փաստաթղթերի արխիվացման աշխատանքները.
  5. Մասնակցում է Նախարարի, Նախարարի տեղակալների, Գլխավոր քարտուղարի մոտ քաղաքացիների ընդունելությունը և արդյունքների ամփոփման և հաշվառման աշխատանքներին
  6. Մասնակցում է նախարարության պահեստի և տնտեսական գույքի վարման աշխատանքներին.
  7. մասնակցում է նախարարի և գլխավոր քարտուղարի հրամանների հաշվառման, և տեղեկացման աշխատանքներին

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն,
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.

Աշխատավարձի չափը՝ 267,072.0 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու ՀՀ դրամ)
Ժամկետը՝ մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 12.12.2023թ.
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,
էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը՝ թղթային և առցանց տարբերակով:
Ժամանակավոր թափուր պաշտոնի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը և դիմումի ձևը կցվում են:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: