Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
1․ՀՀ գիտաուսումնական հաստատությունների և ռազմարդյունաբերական տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքներ,
2.Գիտական հաստատությունների և արտադրության ոլորտի ընկերությունների միջև սերտ համագործակցության դաշտի վերլուծման և ստեղծման նախապատրաստական աշխատանքներ,
3.Ըստ ընտրված առաջնահերթությունների և ձևավորված պահանջարկի՝ համագործակ ցություն ՀՀ գիտահետազոտական հաստատությունների հետ,
4․Արտերկրի առաջատար գիտահետազոտական հաստատությունների և ռազմարդյունաբերական/ տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության զարգացում
5․Ռազմարդյունաբերական ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների գործնական կիրառման, ընկերություններում ռազմական նշանակության ապրանքների արտադրության, նորոգման, օգտահանման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների աշխատատարության և նյութածախսի վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրման, գնահաշվարկների լիարժեք և արդյունավետ ստուգման, համաձայնեցման համար իրականացվող աշխատանքներ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն․
. Բարձրագույն կրթություն․
. Հայերենի, ռուսերենի կամ անգլերենի տիրապետում․
. Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
. Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում
. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Փորձագետը պարտավոր է՝
- Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
- Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
- Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
- Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 22.11․2025թ.:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 20.11.2024թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,
էլ. փոստ՝
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
- մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: