Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
1․ ՀՀ գիտաուսումնական հաստատությունների ներգրավման, արտերկրի առաջատար գիտահետազոտական հաստատությունների և նորարական տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքներ,
2.Տեղական և միջազգային էքսպոների, հաքաթոնների, ծրագրերի և միջոցառումների համակարգմանն ու կազմակերպմանն ուղղված աշխատանքներ:
3. Նախարարության կողմից կազմակերպվող միջոցառումների կազմակերպման աշխատանքներ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- Բարձրագույն կրթություն
- Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- Օտար լեզուների տիրապետում
- Համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն,
- Միջոցառումների և ծրագրերի կազմակերպման աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:
Փորձագետը պարտավոր է՝
- Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
- Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
- Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
- Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 25.04.2025թ.:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 25.04.2024թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,
էլ. փոստ՝
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
- մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: