ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուկայի հետազոտության և զարգացման վարչության գլխավոր մասնագետի
Ներքին մրցույթ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի հետազոտության և զարգացման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24.-32.4-Մ2-7) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի հետազոտության և զարգացման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24.-32.6-Մ2-7) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող ներքին մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին կցում է՝
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՈՒՍԱՊԱՏՃԵՆՆԵՐՆ ՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
1. դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6.լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են տեղեկատվական հարթակով՝ 2025 հոկտեմբերի 8-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով՝ մինչև վերջին աշխատանքային օրվա ժամը 24․00-ն:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի 23-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ
Հիմնական աշխատավարձը՝ 267,072.0 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու ՀՀ դրամ)
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:
ԹԵՍՏՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄՎԱԾ ԵՆ ՀԵՏևՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻՑ՝
- Սահմանադրություն. հոդվածներ՝ 2, 5, 7, 25, 27, 32, 34, 66, 84, 88, 89, 90, 97, 99, 100, 102, 110, 121, 124, 146, 147, 150, 151, 153, 163, 167, 176 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
- «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4, 10, 12, 15, 17, 21, 23-24, 28, 30, 37
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
- «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 15, 18,20,30,35,36,49,50,52 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 9,10,14,26,34,35, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=120733
- «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70, 71, 73, 94-97, 104, 106-110,, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
- Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։, Հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx
- Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։,
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
- Մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կոմպետենցիաները։
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին. (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-01-17, էլեկտրոնային փոստի հասցե՝