ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԲՏԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը` 24-33.10-Մ4-4) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
- Իրականացնում է նախարարության գործունեությունը լուսաբանելու աշխատանքներ։
- Մասնակցում է Նախարարության պաշտոնական կայքի՝ օտար լեզուներով բովանդակային ապահովման աշխատանքներին։
- Մասնակցում է պաշտոնական կայք մուտքագրված լրատվական նյութերի ըստ անհրաժեշտության օտար լեզուներով թարգմանության աշխատանքներին։
- Մասնակցում է է նախարարության ծրագրերի և միջոցառումների հանրայնացման, պլանավորման և կազմակերպման աշխատանքները,
- Իրականացնում է Mulberry համակարգի միջոցով ԶԼՄ-ներից և ստացված հարցումների և առաջադրանքների համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման և պատասխան գրությունների պատրաստման աշխատանքները,
- Իրականացնում է սոցիալական հարթակներում քաղաքացիներից ստացված հարցադրումների վերաբերյալ կատարվող ճշտումների և պատրաստվող պատասխանների աշխատանքները․
- մասնակցում է Նախարարությունում լրագրողների հավատարմագրմանը։
- մասնակցում է պարտադիր հրապարաման ենթակա տեղեկությունների հրապարակմանը տարին առնվազն 1 անգամ, իսկ դրանու կատարված փոփոխությունների դեպքում՝ 10-րյա ժամկետում։
- Մասնակցում է տեղեկություն տալու կարգի մշակման և հրապարակման աշխատանքներին։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն,
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ հասարակայնության իրազեկման կամ հասարակության հետ կապերի կամ հասարակական և հարակից գիտությունների բնագավառում ` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Աշխատավարձի չափը՝ 189.696.0 (հարյուր ութսունինը հազար վեց հարյուր ինսունվեց ՀՀ դրամ)
Ժամկետը՝ մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար ընտրությունը կատարվելու է փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 24.10.2025թ.
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-00-49,
Դիմումները ընդունվում են էլեկտրոնային տարբերակով՝ էլ. փոստ՝
Ժամանակավոր թափուր պաշտոնի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը և դիմումի ձևը կցվում են:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային փոստի միջոցով: