Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման վարչության փորձագետ

 

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ նաև՝ Նախարարություն)  ռազմարդյունաբերության կոմիտեի, ԳՀՓԿԱ վարչությունում՝ իրավական ակտերի ծավալների և ոլորտի առանձահատկությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է ներգրավել փորձագետ։

Փորձագետը ներգրավվում է, մասնավորապես՝ ԳՀՓԿ աշխատանքների ինտելեկտուալ սեփականության նոր պայմանագրերի մշակման, ինչպես նաև դրա հետ կապված փորձի ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու նպատակով։

Փորձագետը ներգրավվում է Նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականի իրականացման դեպքով:

    Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Բարձրագույն կրթություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, իրավաբանական գիտելիքների, ոլորտը կարգավորող օրենսդրության անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • Համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն։

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 06.10.2025թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 010590145,

էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը կցվում է: