Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Իրավաբանական վարչությունում փորձագետի մրցույթ

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

Նախարարության կողմից մշակվող իրավական ակտերի ծավալների ավելացմամբ պայմանավորված անհրաժեշտ է նախարարության իրավաբանական վարչությունում ներգրավել փորձագետ:

Մասնավորապես՝ ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման և դրանից բխող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մշակման աշխատանքներ:

Նախարարությանը ենթակա ընկերություններին առնչվող, կանոնադրական խնդիրներից բխող կորպորատիվ իրավահարաբերությունների վերաբերյալ իրավական եզրակացությունների, առաջարկությունների ներկայացում, մասնավորապես ընկերությունների միացման ձևով վերակազմակերպման, լուծարման գործընթացների ապահովում, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշման նախագծերի կազմում, Նախարարության քննարկմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի մասին իրավական եզրակացությունների տրամադրում, քննարկումների մասնակցություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • «Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն
  • իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի,իրավաբանական գիտելիքների, ոլորտը կարգավորող օրենսդրության անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • օտար լեզուների տիրապետում
  • համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն,

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

 

 

    Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 01.10.2025թ:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 26.09.2024թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,

էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը կցվում է: