Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների նկարագիրը
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետև՝ Ընկերություն) հիմնադրվել է 1957 թվականին՝ որպես Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդումների սփռման միասնական համակարգի շահագործող կառույց։
ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 362-Ա որոշմամբ Ընկերությանը վերապահվել են Հայաստանի Հանրապետության սեփականությունը համարվող թվային հեռարձակման ցանցի ստեղծման, պահպանման և շահագործման գործառույթները։
Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝
- վերգետնյա հեռուստատեսային և ռադիոհեռարձակման, ինչպես նաև հեռահաղորդման ծառայությունների մատուցում,
- արբանյակային կապի ծառայությունների մատուցում,
- հեռահաղորդակցական ցանցերի կառուցում, շահագործում և տեխնիկական սպասարկում,
- թվային հեռուստառադիոհեռարձակման հանրապետական ցանցի կառուցում, պահպանում և շահագործում,
- հեռուստառադիոընկերությունների, կապի օպերատորների և այլ կազմակերպությունների տեխնիկական միջոցների տեղակայում և սպասարկում Ընկերության կայաններում,
- կապի ոլորտի քաղաքաշինական և տեխնիկական ենթակառուցվածքների նախագծային փաստաթղթերի մշակում և փորձաքննություն,
- կապի ոլորտում շինարարական և մոնտաժային աշխատանքների իրականացում,
հեռարձակման և հեռահաղորդակցության ոլորտում զարգացման և ներդրումային ծրագրերի իրականացում, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներդրում։