Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայք

Կայքը ստեղծել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Տեղակայված է hightech.gov.am տիրույթում:

Կայքում ներկայացված են Նախարարության կառուցվածքը, ծառայությունները, գործառույթները, ծրագրերը, նորությունները: Կայքի նպատակն է ապահովել տրամադրվող ծառայությունների առավելագույն հասանելիություն և մատչելիություն հասարակության բոլոր խմբերին, այդ թվում՝ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց: Տեքստի մատչելիությունն ապահովելու նպատակով կարևորված է փոքր ծավալը, դյուրընթեռնելի և ընկալելի շարադրանքը:

Կայքում հնարավոր է՝

  • փոփոխել և մեծացնել չափսերը մինչև 200%՝ տեքստն էկրանից դուրս չթողնելով,
  • լիարժեք օգտվել՝ գործածելով միայն ստեղնաշարը,
  • մասամբ օգտվել էկրանընթերցիչներով (ներառյալ ամենաթարմ տարբերակները ՝ JAWS, NVDA և VoiceOver):

Գույները և գունային հակադրություններն ընտրված են WCAG 2.1 AA ստանդարտներին համահունչ:

Ինչքանո՞վ է մատչելի կայքը

Որոշ էջեր մատչելի են մասնակի.

  • առկա են pdf և zip ֆորմատներով որոշ ֆայլերի հղումներ, որոնք երբեմն հասանելի չեն էկրանընթերցիչներին, կայքում Էկրանընթերցիչների կիրառումը փորձարկման փուլում է,
  • դուք չեք կարող փոփոխել գույները, գունային հակադրությունը կամ տառատեսակը, քանի որ դրանք ի սկզբանե անցել են համապատասխանության ստուգումներ՝ ըստ WCAG 2.1 AA ստանդարտների,
  • կան տեսանյութեր, որոնք ենթագրեր չունեն,
  • կայքում այժմ կիրառելի չեն խոսքը ճանաչող սարքերը,
  • տեքստն ամբողջությամբ չի տեղավորվի մեկ սյունակում, երբ դուք փոխեք դիտարկիչի պատուհանի չափսերը,
  • դուք չեք կարող ձևափոխել տողերի բարձրությունը կամ տեքստի բացատները:

Հետադարձ կապ

Եթե կայքից օգտվելիս առաջացել են բարդություններ, նկատել եք որևէ խնդիր, որը նշված չէ այս էջում, կամ կարծում եք, որ դա չի համապատասխանում մատչելիության պահանջներին, տեղեկացրեք մեզ՝

Տեղեկատվության տրամադրման գործընթացը տևում է 10 օր: Որպես ծառայության տրամադրման մաս՝ կարող է անհրաժեշտություն առաջանալ ձեզ հաղորդագրություններ կամ փաստաթղթեր ուղարկել:

Համապատասխանության կարգավիճակ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կայքն առայժմ մասնակի է բավարարում WCAG 2.1 AA ստանդարտներին, քանի որ այժմ ընթացիկ փուլում են իրականացվող աշխատանքները:

Կայքի մատչելիության բարելավման աշխատանքներ

  • Կայքը թեստավորվում է, վերանայվում է համապատասխանության կարգավիճակը,
  • փորձարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ, հայտնաբերվում են կայքի ոչ մատչելի հատվածները,
  • իրականացվում են այլ աշխատանքներ՝ սահմանված չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Բովանդակությունը վերջնական տեսքի կբերվի կայքի մատչելիության թեստավորման ավարտից հետո:

* Մատչելիության հայտարարությունը ստեղծվել է 2022 թվականի սեպտեմբերին:

* Վերջին անգամ վերանայվել է 2022 թվականի սեպտեմբերին:

* Փորձարկումն իրականացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման փորձագիտական խումբը: