Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների նկարագիրը

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետև՝ Ընկերություն) հիմնադրվել է 1957 թվականին՝ որպես Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդումների սփռման միասնական համակարգի շահագործող կառույց։

ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 362-Ա որոշմամբ Ընկերությանը վերապահվել են Հայաստանի Հանրապետության սեփականությունը համարվող թվային հեռարձակման ցանցի ստեղծման, պահպանման և շահագործման գործառույթները։

Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝

  • վերգետնյա հեռուստատեսային և ռադիոհեռարձակման, ինչպես նաև հեռահաղորդման ծառայությունների մատուցում,
  • արբանյակային կապի ծառայությունների մատուցում,
  • հեռահաղորդակցական ցանցերի կառուցում, շահագործում և տեխնիկական սպասարկում,
  • թվային հեռուստառադիոհեռարձակման հանրապետական ցանցի կառուցում, պահպանում և շահագործում,
  • հեռուստառադիոընկերությունների, կապի օպերատորների և այլ կազմակերպությունների տեխնիկական միջոցների տեղակայում և սպասարկում Ընկերության կայաններում,
  • կապի ոլորտի քաղաքաշինական և տեխնիկական ենթակառուցվածքների նախագծային փաստաթղթերի մշակում և փորձաքննություն,
  • կապի ոլորտում շինարարական և մոնտաժային աշխատանքների իրականացում,

հեռարձակման և հեռահաղորդակցության ոլորտում զարգացման և ներդրումային ծրագրերի իրականացում, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներդրում։