«Հատուկ կապ» ՓԲ ընկերությունը հատուկ նշանակության պետական ձեռնարկության իրավահաջորդն է, որը ստեղծվել է ՀՀ կապի նախարարության 19.12.1997թ. թիվ 5 որոշմամբ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հատուկ կապ» ՓԲԸ-ն իրավաբանական անձի կարգավիճակով հատուկ նշանակություն ունեցող ընկերություն է, որի գործունեության ուղղություններն են՝
- Փոստային կապ,
- Պահպանություն:
Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են՝ ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, ՀՀ նախարարությունների, ՀՀ տարածքային կառավարման մարմինների, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ դատական իշխանության մարմինների, ՀՀ պետական և ոչ պետական բանկերի, ՀՀ պետական կառավարման և այլ մարմինների, ՀՀ տարածքում տեղակայված զորամասերի, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների փոստային օպերատիվ կապի ապահովումը, հատուկ կարևորության, հույժ գաղտնի, գաղտնի ու այլ ծառայողական թղթակցությունների և ծրարների փոխադրումը և դրանց պահպանման ապահովումը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից թանկարժեք մետաղների և քարերի, դրանցից պատրաստված իրերի, փոխառությունների, արժեթղթերի, վիճակախաղերի տոմսերի ընդունումը, առաքումը և դրանց պահպանման ապահովումը:
Նշված անձանց և պետական մարմինների թղթակցությունն անձեռնմխելի է և ենթակա չէ զննության: Լինելով նախկին ԽՍՀՄ հատուկ նշանակության պետական ձեռնարկության գործունեության շարունակողը՝ «Հատուկ կապ» ՓԲԸ-ն համագործակցում է ՌԴ և ԱՊՀ երկրների նույնատիպ ընկերությունների հետ։
Այս ոլորտում ԱՊՀ երկրների (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Տաջիկստան, Բելառուս) հետ համագործակցությունն իրականացվում է 1993 թ. դեկտեմբերի 23-ին Աշգաբադում ԱՊՀ մասնակից-երկրների կառավարությունների կողմից ստորագրված «Հատուկ կապի առաքումների միջպետական փոխանակման մասին» համաձայնագրի և դրանով հաստատված «Հատուկ կապի առաքումների միջպետական փոխանակման մասին» կարգի համաձայն:
Տնօրեն՝ Միքայել Ղասաբօղլյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0033, Հակոբ Հակոբյան 3
Հեռախոս՝ +374 (10) 57-02-05
Էլ. փոստ`