Ներքին մրցույթ՝ թվայնացման վարչության կիբեռանվտանգության բաժնի պետի (ծածկագիր՝ 24-32.1-Ղ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

հուլիսի 31, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԲՏԱՆ  թվայնացման վարչության կիբեռանվտանգության բաժնի պետ (ծածկագիր՝ 24-32.1-Ղ4-3) ներքին մրցույթ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության կիբեռանվտանգության բաժնի պետի (ծածկագիր՝ 24-32.1-Ղ4-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է: 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության  թվայնացման վարչության կիբեռանվտանգության բաժնի պետ (ծածկագիր՝ 24-32.1-Ղ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող  ներքին մրցույթին մասնակցող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՈՒՍԱՊԱՏՃԵՆՆԵՐ

Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին կցում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

1.    դիմում (առցանց),

2.   անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),

3.   բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (երի) լուսապատճենը ,

4.   աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,

5.   արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,

6.   լուսանկար՝ 3X4 չափսի:

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 7-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions  էլեկտրոնային հասցեով՝  քսանչորսժամյա ռեժիմով:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի օգոստոսի 21-ին ՝ ժամը 10:30, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան»  ձևաչափով: 

Հիմնական աշխատավարձը՝  322 816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց ՀՀ դրամ)

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԱՐԱՆԸ ԿԱԶՄՎԱԾ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻՑ՝

·          ՀՀ Կառավարության 19 դեկտեմբերի 2019 թվականի N 1849-Ն որոշում

https://www.arlis.am/hy/acts/137681

ՀՀ Կառավարության 25 մայիսի 2017 թվականի 572-Ն որոշում,

https://www.arlis.am/hy/acts/209938/latest

·         Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենք 

https://www.arlis.am/hy/acts/1547

·         Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին ՀՀ օրենք

https://www.arlis.am/hy/acts/218686

·         Հանրային տեղեկությունների մասին ՀՀ օրենք

https://www.arlis.am/hy/acts/218678

·         ՀՀ օրենքը կիբեռանվտանգության մասին

https://www.arlis.am/hy/acts/218672/latest

 Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին. (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-00-49, էլեկտրոնային փոստի հասցե՝ հr.mrcuyt@hti.am):