Փորձագետ

Հայտարարություն՝ նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում փորձագետ ներգրավելու համար

հոկտեմբեր 26, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսատնտեսագիտական վարչության փորձագետ

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) ֆինանսատնտեսագիտական վարչության գործառույթներից է նախարարության հաշվապահական հաշվառման վարման ապահովումը, որն ամենօրյա և անընդհատ գործընթաց է՝ ապահովելով նախարարության բնականոն գործունեությունը: Աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով նախարարության կողմից խստացվել են հաշվետվողականության մեխանիզմները՝ ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով, ինչը բերել է աշխատանքների ծավալների ավելացման: Միջանկյալ հաշվետվությունների ընդունման, ուսումնասիրության և համեմատական ցուցանիշների վերլուծության ծավալները ևս ընդլայնվել են:

Որպես հիմնական և անհրաժեշտ արդյունք ակնկալվում է փորձագետի կողմից հետևյալ գործառույթների իրականացում՝

  1. Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի հաշվին նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ծախսերի տարեկան նախահաշիվների կազմում և մուտքագրում clienttreasury համակարգ,
  2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի գծով ներքին հոդվածային, միջծրագրային վերաբաշխման աշխատանքների իրականացում,
  3. հաշվապահական հաշվառման վարման և հաշվետվությունների կազմման աշխատանքների իրականացում,
  4. Նախարարության աշխատողների աշխատավարձերի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, արձակուրդային և այլ վճարների համար անհրաժեշտ հաշվարկների կատարում,
  5. կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված  փաստաթղթերի ճշտության ստուգումը, հաշվառում և վճարում,
  6. Եկամտային հարկի հաշվետվության կազմման և ներկայացման աշխատանքների իրականացում:

    Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • Բարձրագույն կրթություն,
  • հայերենի, ռուսերենի կամ անգլերենի ազատ տիրապետում,
  • իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,                
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:         

    Փորձագետը պարտավոր է՝
  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2027 թվականի հոկտեմբերի 29-ը ներառյալ:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 28.10.2026թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 010590049,

էլ. փոստ՝ Hr.mrcuyt@hti.am  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը կցվում է: