Հայտարարություն՝ նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում փորձագետ ներգրավելու համար
սեպտեմբեր 30, 2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ֆինանսատնտեսագիտական վարչության փորձագետ
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) ֆինանսատնտեսագիտական վարչությունը (այսուհետ՝ վարչություն) աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումն է,
Վարչությունն իր իրավասությունների սահմաններում իրականացնում է ֆինանսատնտեսագիտական, բյուջետային, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև Նախարարության կառավարմանը հանձնված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության ֆինանսատնտեսական համակարգման և մոնիթորինգի աշխատանքներ։
Նախարարության կառավարմանը հանձնված փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ՝ Ընկերություններ) գործունեության համակարգման, հաշվետվողականության միասնական մեխանիզմների կիրառման, ֆինանսատնտեսական ցուցանիշների վերլուծության և պետական շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների պատշաճ ու ժամանակին իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ներգրավելու համապատասխան մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող փորձագետի։
Փորձագետի աշխատանքի հիմնական նպատակը Ընկերությունների գործունեության համակարգմանն աջակցելն է՝ ապահովելով ներկայացվող տեղեկատվության ամբողջականությունը, ֆինանսատնտեսական ցուցանիշների համադրելիությունը, կառավարչական որոշումների համար անհրաժեշտ վերլուծությունների պատրաստումը և հանձնարարականների կատարման ընթացքի մոնիթորինգը։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- Հայերենի, ռուսերենի կամ անգլերենի գերազանց տիրապետում,
- իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- հաղորդակցության հմտությունների տիրապետում:
Փորձագետը պարտավոր է՝
- Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
- Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
- Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
- Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 02.10.2026թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 010590049,
էլ. փոստ՝ Hr.mrcuyt@hti.am
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
- մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: