Փորձագետ

Հայտարարություն՝ Նախարարության շուկայի հետազոտության և զարգացման վարչությունում փորձագետ ներգրավելու համար

օգոստոսի 14, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շուկայի հետազոտության և զարգացման վարչության փորձագետ 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) շուկայի հետազոտության և զարգացման վարչությունն իրականացնում է շուկայի հետազոտության, վերլուծության, ոլորտի զարգացման միտումների գնահատման, ինչպես նաև ռազմավարական ծրագրերի մշակմանն ուղղված գործառույթներ։

Վարչության կանոնադրությամբ սահմանված գործառույթների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է աշխատանքների համակարգված պլանավորում, վերլուծական և հետազոտական գործընթացների ստանդարտացում, տվյալահեն որոշումների կայացման մեխանիզմների ներդրում, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացում։

Վերոնշյալ աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով, ինչպես նաև նշված ուղղություններով իրականացվող ծրագրերի պատշաճ համակարգման և զարգացման ապահովման համար առաջացել է շուկայի հետազոտության և վերլուծության ոլորտում փորձագետ ներգրավելու անհրաժեշտություն, ով իր մասնագիտական բարձր որակավորման և փորձի շնորհիվ աջակցություն կցուցաբերի Շուկայի հետազոտության և զարգացման վարչության գործառույթների իրականացմանը։

Որպես հիմնական և անհրաժեշտ արդյունք ակնկալվում է փորձագետի կողմից հետևյալ գործառույթների իրականացում՝

1.      Վարչության տարեկան աշխատանքային պլանավորման ձևաչափի մշակում և աշխատանքների իրականացման ու մոնիթորինգի ընթացակարգերի սահմանում։

2.     Առաջադրանքների կառավարման և վերահսկման մեխանիզմների ներդրում։

3.     Շուկայի հետազոտությունների իրականացման ստանդարտ մեթոդաբանության մշակում և տվյալների հավաքագրման ու վերլուծության գործիքների սահմանում։

4.     Վերլուծական զեկույցների, պաշտոնական գրությունների և առաջարկությունների միասնական ձևաչափերի մշակում։

5.     Ներքին հաղորդակցության և հաշվետվության սկզբունքների սահմանում։

6.     Աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրություն և կիրառելի լուծումների ներկայացում։

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

Նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման դեպքով ՝

Փորձագետի կողմից իրականացվելու է՝

1.   Վարչության տարեկան աշխատանքային պլանավորման ձևաչափի մշակում և աշխատանքների իրականացման ու մոնիթորինգի ընթացակարգերի սահմանում։

2.   Առաջադրանքների կառավարման և վերահսկման մեխանիզմների ներդրում։

3.  Շուկայի հետազոտությունների իրականացման ստանդարտ մեթոդաբանության մշակում և տվյալների հավաքագրման ու վերլուծության գործիքների սահմանում։

4.  Վերլուծական զեկույցների, պաշտոնական գրությունների և առաջարկությունների միասնական ձևաչափերի մշակում։

5.  Ներքին հաղորդակցության և հաշվետվության սկզբունքների սահմանում։

6.  Աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրություն և կիրառելի լուծումների ներկայացում։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

·         Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·         բարձրագույն կրթություն,

·         հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում,

·         իրավաբանական մասնագիտական գիտելիքներ,

·         համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

·         տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 15.10.2026թ

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 19.08.2026թ. ներառյալ:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 010 59-00-49,

էլ. փոստ՝ Hr.mrcuyt@hti.am  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

·       դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.

·       տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.

·       արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

·       անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը

·       մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Դիմումի ձևը կցվում է