Հայտարարություն՝ նախարարության լիցենզավորման և թույլտվությունների բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 24-33.6-Մ4-3) թափուր պաշտոնը համալրելու համար
նոյեմբեր 03, 2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լիցենզավորման և թույլտվությունների բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 24-33.6-Մ4-3) Արտաքին մրցույթ
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիցենզավորման և թույլտվությունների բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 24-33.6-Մ4-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիցենզավորման և թույլտվությունների բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 24-33.6-Մ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող արտաքին մրցույթին մասնակցող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին կցում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
- դիմում (առցանց),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (երի) լուսապատճենը ,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
- լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 նոյեմբերի 2-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 9-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով:
ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մրցույթի մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10:30-ին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ
Հիմնական աշխատավարձը՝ 189,696 (մեկ հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց ՀՀ դրամ)
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
- ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով) (Հոդվածներ՝ 1, 2, 5, 6, 8, 10, 14, 15, 17, 21, 25, 27, 31, 32, 34, 35, 36, 38, 40, 41, 44, 46-49, 54, 57, 66, 85, 89, 90, 96, 99, 100, 103, 104, 109, 112, 113, 118, 119, 123, 124, 136, 142, 144, 146, 147, 149-153, 159, 160, 163, 182, 185, 195, 198, 199) https://www.arlis.am/hy/acts/143723
- «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 4-7, 20-27) https://www.arlis.am/hy/acts/218698/latest
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք (Հոդվաձներ՝ 3-15, 18-23, 27․1, 28-34, 44, 53) https://www.arlis.am/hy/acts/218696/latest
- «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 2, 6, 7, 10, 11, 17, 20-24, 28, 30-36, 38) https://www.arlis.am/hy/acts/204205
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն)
- «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 2-րդ, 3-րդ, 6-րդ, 10-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածներ https://www.arlis.am/hy/acts/230422/latest
- «Լիցենզավորման մասին» օրենքի 3-րդ, 4-րդ, 18-րդ, 19-րդ, 21-րդ, 26-րդ, 43-րդ և 46-րդ հոդվածներ։ https://www.arlis.am/hy/acts/227824/latest
- «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 18-րդ և 18.1-ին հոդվածներ" https://www.arlis.am/hy/acts/184376/latest
- ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1113-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ , 11-րդ, 12-րդ, 13-րդ, 16-րդ, 17-րդ և 20-րդ կետեր։ https://www.arlis.am/hy/acts/197718/latest
- ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 295-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ, 22-րդ և 26-րդ կետեր։ https://www.arlis.am/hy/acts/227116/latest
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման N 1 հավելվածը, N 2 հավելվածի 3-րդ, 16-րդ և 17-րդ կետերը, N 3 հավելվածի 10-րդ, 16.1-ին, 18-րդ և 19-րդ կետերը, ինչպես նաև N 4 հավելվածի 9-րդ կետը։ https://www.arlis.am/hy/acts/231372/latest
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼՈՒՄ ՍՏՈՒԳՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենք https://www.arlis.am/hy/acts/230422/latest
- «Լիցենզավորման մասին» օրենք https://www.arlis.am/hy/acts/227824/latest
- «Փոստային կապի մասին» օրենք https://www.arlis.am/hy/acts/184376/latest
- ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1113-Ն որոշում https://www.arlis.am/hy/acts/197718/latest
- ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 295-Ն որոշում https://www.arlis.am/hy/acts/227116/latest
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշում https://www.arlis.am/hy/acts/231372/latest
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-00-49 էլեկտրոնային փոստի հասցե՝ Hr.mrcuyt@hti.am):
Ծանոթություն՝ Կոմպետենցիաները տե´ս պաշտոնի անձնագրում։