Հայտարարություն` թվայնացման վարչությունում փորձագետ ներգրավելու համար

օգոստոսի 19, 2026

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Թվայնացման  վարչության փորձագետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) թվայնացման վարչությունը մշակում է Հայաստանի Հանրապետության թվայնացման, կիբեռանվտանգության, տվյալների, արհեստական բանականության և տվյալագիտության միասնական քաղաքականությունը, թվային փոխակերպման գործընթացների համակարգման, միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման խթանման, թվային կառավարման ներդրման, պետության կողմից մատուցվող ծառայությունների թվային եղանակով արագ, որակյալ և մատչելի լուծումների միջոցով հասանելիության ապահովման, թվային փոխակերպման ոլորտում միջպետական համագործակցության ապահովման միջոցառումների մշակումը և թվային լուծումների ստեղծման և զարգացման շրջանակում պետություն-մասնավոր համագործակցության իրականացման աշխատանքներ:

   Որպես հիմնական և անհրաժեշտ արդյունք ակնկալվում է փորձագետի կողմից հետևյալ գործառույթների իրականացում՝

1)               թվային օրակարգից բխող օրենսդրական դաշտի վերլուծության, գործողությունների ծրագրերի մշակման,

2)               էլեկտրոնային փաստաթղթի, Էլեկտրոնային թվային ստորագրության, ինքնության նույնականացման և վավերացման նոր լուծումների ներդրման և խթանման միջոցառումների մշակման,

3)               օրենսդրական նախագծերի քննարկման նպատակով պետական մարմինների հետ հանդիպումների կազմակերպման, արդյունքների ամփոփման, առաջարկների կազմման,

4)               էլեկտրոնային նույնականացման միջոցների օգտագործման և վստահության ծառայությունների պատշաճ և անվտանգ մատուցման և հարակից օրենքների նախագծերի մշակման, դրանց վերաբերյալ պետական կառավարման մարմիններից առաջարկությունների ստացման, ամփոփման,

5)               էլեկտրոնային առևտրի և հարակից օրենքների նախագծերի մշակման, դրանց վերաբերյալ պետական կառավարման մարմիններից առաջարկությունների ստացման, ամփոփման աշխատանքներ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչությունում՝ կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով իրականացվող ծրագրերի իրականացման դեպքով ներգրավել փորձագետ:  

   Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

·        Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·        Բարձրագույն կրթություն

·        Հայերենի և ռուսերենի կամ անգլերենի գերազանց տիրապետում

·        Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ աշխատանքային ընթացակարգերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

·        Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

·        Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Փորձագետը պարտավոր է՝

·          Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:

·          Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:

·          Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:

·          Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է 2026 թվականի դեկտեմբերի 30-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 24.08.2026թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-00-49,

էլ. փոստ՝ Hr.mrcuyt@hti.am  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

·          դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.

·          տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.

·          արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

·          անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը

·          մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը կցվում է: