Փորձագետ

Հայտարարություն` տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչությունում փորձագետ ներգրավելու համար

սեպտեմբեր 15, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության փորձագետի

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչությունը (այսուհետ՝ վարչություն) հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումն է, որն իր մեջ ընդգրկում է ստարտափ էկոհամակարգի և նորարարության խթանման,  մարդկային կապիտալի զարգացման և ծրագրերի մոնիթորինգի բաժինները և որն իր իրավասությունների սահմաններում ապահովում է նախարարությանը օրենքով և այլ իրավական ակտերով վերապահված խնդիրների և գործառույթների իրականացումը: Վարչությունը նախարարության առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար, իր իրավասությունների սահմաններում, իրականացնում է նաև հետևյալ գործառույթները.

·         «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքի» (այսուհետ՝ Օրենք) շրջանակում տրամադրվող պետական աջակցության ծրագրերի մոնիթորինգի և գնահատման գործընթացների կազմակերպմանն և իրականացմանն աջակցություն։

·         Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված աշխատանքների իրականացում:

Որպես հիմնական և անհրաժեշտ արդյունք փորձագետի կողմից  ակնկալվում է հետևյալ գործառույթների իրականացումը՝

1. «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքի» (այսուհետ՝ Օրենք) շրջանակում տրամադրվող պետական աջակցության ծրագրերի մոնիթորինգի և գնահատման գործընթացների կազմակերպման և իրականացման շրջանակում՝

-       աջակցել պետական աջակցության ծրագրերի մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանության, գործիքների, անհրաժեշտ ձևաչափերի մշակման և կատարելագործման աշխատանքներին,

-       աջակցել մոնիթորինգի և գնահատման արդյունքների հիման վրա հաշվետվությունների, տեղեկանքների, վերլուծական և ամփոփ նյութերի պատրաստմանը,

-       աջակցել մոնիթորինգի արդյունքների հիման վրա պետական աջակցության ծրագրերի և գործիքների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների մշակմանը,

-       իրականացնել Օրենքով և դրանից բխող իրավական ակտերով նախատեսված մոնիթորինգի և գնահատման գործընթացների պատշաճ իրականացմանն ուղղված այլ աշխատանքներ:

2.       Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված աշխատանքների իրականացում՝

-       «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքից բխող աշխատանքների իրականացում,

-       Համապատասխան ոլորտային, նաև միջազգային փորձի ուսումնասիրում:                                                                                                                                           

   Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

·         Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·         Հայերենի, ռուսերենի կամ անգլերենի գերազանց տիրապետում,

·         իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

·         անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,                

·         համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,        

·         հաղորդակցության հմտությունների տիրապետում:

Փորձագետը պարտավոր է՝

·   Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:

·   Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:

·   Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:

·   Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

 

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2027 թվականի օգոստոսի 31-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 18.09.2026թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 010590049

էլ. փոստ՝ Hr.mrcuyt@hti.am  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

·   դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.

·   տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.

·   արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

·   անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը

·   մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը կցվում է: