Հայտարարություն՝ նախարարության կապի և փոստի վարչության փոստի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 24-32.3-Մ3-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար

սեպտեմբեր 29, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կապի և փոստի վարչության փոստի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 24-32.3-Մ3-4)  արտաքին մրցույթ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի և փոստի վարչության փոստի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 24-32.3-Մ3-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է: 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի և փոստի վարչության փոստի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 24-32.3-Մ3-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող արտաքին  մրցույթին մասնակցող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին կցում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

1.     դիմում (առցանց),

2.    անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),

3.    բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,

4.    աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,

5.    արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,

6.    լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 5-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions  էլեկտրոնային հասցեով՝  քսանչորսժամյա ռեժիմով:

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 03-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3):  Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մրցույթի մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 5-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ

Հիմնական աշխատավարձը՝ 221,312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) ՀՀ դրամ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

 Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)

(Հոդվածներ՝ 1, 2, 5, 6, 8, 10, 14, 15, 17, 21, 25, 27, 31, 32, 34, 35, 36, 38, 40, 41, 44, 46-49, 54, 57, 66, 85, 89, 90, 96, 99, 100, 103, 104, 109, 112, 113, 118, 119, 123, 124, 136, 142, 144, 146, 147, 149-153, 159, 160, 163, 182, 185, 195, 198, 199)

https://www.arlis.am/hy/acts/143723

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք

(Հոդվածներ՝ 4-7, 20-27)

https://www.arlis.am/hy/acts/218698/latest

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք

(Հոդվաձներ՝ 3-15, 18-23, 27․1, 28-34, 44, 53)

https://www.arlis.am/hy/acts/218696/latest

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք

(Հոդվածներ՝ 2, 6, 7, 10, 11, 17, 20-24, 28, 30-36, 38)

https://www.arlis.am/hy/acts/204205

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն)

1.     «Փոստային կապի մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝ 3-րդ, 3.1-րդ, 3.2-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 181 կետ 1, 182 կետ 1, 182 կետ 2, 182 կետ 5, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ

https://www.arlis.am/hy/acts/184376/latest

2.    «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝ 9-րդ, կետ 1, 19-րդ, կետ 3, 8-րդ, կետ 4, 26-րդ, կետ 2, 29-րդ մաս 2, 40-րդ, մաս 1

  https://www.arlis.am/hy/acts/219116/latest

 «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք,

հոդվածներ՝ 8-րդ, 37-րդ

 https://www.arlis.am/hy/acts/219108/latest

3.    Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու և տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները և դրանց միջոցով փոստային կապի օպերատորից, ինչպես նաև փոստային կապի ծառայություններից օգտվողներից հավաքագրվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի 211-Ն որոշում, 5-րդ բաժին, 18-րդ կետ, 6-րդ բաժին 34-րդ կետ https://www.arlis.am/hy/acts/191277/latest  

4.    Սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու և տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները և դրանց միջոցով սուրհանդակային կապի օպերատորից, ինչպես նաև սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքագրվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի 173-Ն որոշում, 5-րդ բաժին 8-րդ կետ, 4-րդ բաժին 2-րդ կետ

 https://www.arlis.am/hy/acts/191275/latest  

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՀԱՐՑԱՇԱՐ

 (Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն)

1.     «Փոստային կապի մասին» ՀՀ օրենք

https://www.arlis.am/hy/acts/184376/latest

2.    «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք

  https://www.arlis.am/hy/acts/219116/latest

3. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք,

https://www.arlis.am/hy/acts/219108/latest

4.    ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի 211-Ն որոշում, 5-րդ բաժին, https://www.arlis.am/hy/acts/191277/latest  

5.    ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի 173-Ն որոշում, https://www.arlis.am/hy/acts/191275/latest  

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-00-49 էլեկտրոնային փոստի հասցե՝ Hr.mrcuyt@hti.am):

Ծանոթություն՝ Կոմպետենցիաները տե´ս պաշտոնի անձնագրում։