Հայտարարություն՝ մասնագիտական փորձ և համապատասխան գիտելիքներ ունեցող քաղաքացիների ներգրավման նախաձեռնության մասին

օգոստոսի 13, 2026

📢 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է մասնագիտական փորձ և համապատասխան գիտելիքներ ունեցող քաղաքացիների ներգրավման նախաձեռնության մասին։

Նախարարությունը հրավիրում է այն մասնագետներին, ովքեր փորձ ունեն հետևյալ ոլորտներից որևէ մեկում՝

Արհեստական բանականություն (ԱԲ)
Կապ և փոստ
Տիեզերական գործունեություն
Գիտատեխնիկական գործունեություն
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացում, այդ թվում՝ ստարտափների զարգացում և նորարարության խթանում
Թվայնացում
Նախարարության գործունեությանն առնչվող այլ ուղղություններ

Նախարարության գործունեության շրջանակում համապատասխան մասնագիտական ներուժի բացահայտման և հնարավոր համագործակցության նպատակով խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ներկայացնել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝

📩 CV-HR@hti.am

Կարևոր է էլեկտրոնային նամակի «Subject (Առարկա)» դաշտում պարտադիր պետք է հստակ նշել այն ոլորտը, որի շրջանակում ցանկանում եք, որ Ձեր ներկայացրած տվյալները դիտարկվեն։

Օրինակ՝
Subject
(Առարկա) ՝ Արհեստական բանականություն
կամ
Subject
(Առարկա) ՝ Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացում / Ստարտափներ

⚠️ Սահմանված ընթացակարգին չհամապատասխանող կամ պահանջվող տեղեկատվությունը չպարունակող փաստաթղթերը չեն դիտարկվելու։

Ձեր մասնագիտական փորձը, գիտելիքն ու գաղափարները կարող են կարևոր ներդրում ունենալ Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում։

#ԲՏԱ #Տեխնոլոգիաներ #ԱրհեստականԲանականություն #Թվայնացում #Նորարարություն #Ստարտափներ #Տիեզերք #ԳիտատեխնիկականԳործունեություն