Փորձագետ

Հայտարարություն՝ նախարարության թվայնացման վարչությունում փորձագետ ներգրավելու համար

հոկտեմբեր 30, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Թվայնացման վարչության փորձագետի

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) թվայնացման վարչությունը մշակում է Հայաստանի Հանրապետության թվայնացման, կիբեռանվտանգության, տվյալների, արհեստական բանականության և տվյալագիտության միասնական քաղաքականությունը, թվային փոխակերպման գործընթացների համակարգման, միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման խթանման, թվային կառավարման ներդրման, պետության կողմից մատուցվող ծառայությունների թվային եղանակով արագ, որակյալ և մատչելի լուծումների միջոցով հասանելիության ապահովման, թվային փոխակերպման ոլորտում միջպետական համագործակցության ապահովման միջոցառումների մշակումը և թվային լուծումների ստեղծման և զարգացման շրջանակում պետություն-մասնավոր համագործակցության իրականացման աշխատանքներ:

Որպես հիմնական և անհրաժեշտ արդյունք ակնկալվում է փորձագետի կողմից հետևյալ գործառույթների իրականացում՝

  1. Պետական մարմինների գործառույթներում ԱԲ լուծումների (ավտոմատացում, տվյալների վերլուծություն, չաթ-բոթեր և այլն) ներդրման պիլոտային ուղղությունների և հնարավորությունների գնահատման,
  2. Պետական կառավարման մեջ ԱԲ օգտագործման անվտանգության, տվյալների գաղտնիության պահպանման և էթիկական նորմերի կանոնակարգերի մշակման,
  3. Պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպման, ԱԲ նախագծերի շուրջ քննարկումների իրականացման, ստացված առաջարկների ամփոփման և վերջնական փաթեթների կազմման աշխատանքներ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն․

  • Բարձրագույն կրթություն․
  • Հայերենի և անգլերենի կամ ռուսերենի գերազանց տիրապետում․
  • ԱԲ-ի կիրառման միջազգային փորձր իմացություն (EU AI act, GDPR և այլն).
  • Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ աշխատանքային ընթացակարգերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2027 թվականի հոկտեմբերի 29-ը ներառյալ:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 04.11.2026թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 010590049,

էլ. փոստ՝ Hr.mrcuyt@hti.am  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը կցվում է: