Հայտարարություն՝ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
հոկտեմբեր 21, 2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հասարակայնության հետ կապերի բաժնի փորձագետ
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) Հասարակայնության հետ կապերի բաժինն իրականացնում է Նախարարության և նախարարի գործունեության հանրային լուսաբանման, տեղեկատվական նյութերի պատրաստման և տարածման, լրատվամիջոցների հետ համագործակցության, պաշտոնական հաղորդակցման հարթակների վարման, ինչպես նաև հանրային իրազեկման ապահովման աշխատանքներ։
Վերոնշյալ աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով, ինչպես նաև նշված ուղղություններով իրականացվող ծրագրերի պատշաճ համակարգման և զարգացման ապահովման համար առաջացել է Հասարակայնության հետ կապերի և ռազմավարական հաղորդակցության ոլորտում փորձագետ ներգրավելու անհրաժեշտություն, ով իր մասնագիտական բարձր որակավորման և փորձի շնորհիվ աջակցություն կցուցաբերի Հասարակայնության հետ կապերի բաժնի գործառույթների իրականացմանը։
Որպես հիմնական և անհրաժեշտ արդյունք ակնկալվում է փորձագետի կողմից հետևյալ գործառույթների իրականացում՝
1. Նախարարության և նախարարի հանրային հաղորդակցության գործող մոտեցումների ուսումնասիրություն, հաղորդակցական առաջնահերթությունների հստակեցման և հանրային դիրքի ամրապնդման վերաբերյալ առաջարկությունների մշակում։
2. Նախարարության և նախարարի հանրային դիրքի բարելավմանն ուղղված հաղորդակցության ռազմավարական ուղղությունների և հիմնական ուղերձների մշակմանն աջակցություն։
3. Նախարարության և նախարարի գործունեության, ոլորտային քաղաքականությունների, իրականացվող ծրագրերի ու նախաձեռնությունների հանրային ներկայացման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների մշակում։
4. Հաղորդակցական պլանավորման, բովանդակության ընտրության և հրապարակումների առաջնահերթությունների սահմանման միասնական մոտեցումների մշակմանն աջակցություն՝ հաշվի առնելով հաղորդակցման տարբեր հարթակների առանձնահատկություններն ու թիրախային լսարանները։
5. Հաղորդակցության արդյունավետության գնահատման չափանիշների և արդյունքների մշտադիտարկման մեխանիզմների մշակման, ինչպես նաև հանրային տեսանելիության բարձրացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· Բարձրագույն կրթություն,
· հայերենի և անգլերենի տիրապետում,
· Հասարակայնության հետ կապերի, ռազմավարական հաղորդակցության, հանրային իմիջի կառավարման և հաղորդակցության արդյունավետության գնահատման մասնագիտական գիտելիքներ։
· համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
· տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
Փորձագետը պարտավոր է՝
· Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
· Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
· Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
· Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 26.10.2026թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 010590049,
էլ. փոստ՝ Hr.mrcuyt@hti.am
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
· դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
· տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
· անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
· մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: