ԲՏ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին պետական աջակցությունների տրամադրման երրորդ եռամսյակի հայտերն ընդունվում են

հոկտեմբեր 22, 2026

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին պետական աջակցությունների տրամադրման գործընթացի երրորդ եռամսյակի հայտերի ընդունումը սկսված է։
Հայտերն ընդունվում են 2026թ․ հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ։
 Ծրագրի շրջանակում տրամադրվում է ԲՏ ոլորտի աջակցություն՝

* աշխատանքային միգրանտների համար,
* նոր աշխատողների ներգրավման համար,
* կադրերի վերապատրաստման համար:

Եթե գործունեություն եք իրականացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սա ձեր հնարավորությունն է ստանալու պետական աջակցություն՝ թիմը զարգացնելու և բիզնեսը նոր մակարդակի բարձրացնելու համար։

Հայտերն ընդունվում են առցանց՝ հետևյալ հղմամբ։

Դիմումը կարող է ներկայացնել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ սահմանված կարգով՝ լիազորված անձը։