Նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Լեհաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառմանը
նոյեմբեր 10, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Լեհաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառմանը և ՀՀ կառավարության անունից հանդես եկել բացման խոսքով:
Իր խոսքում նախարարի տեղակալը, շնորհավորելով Լեհաստանի Անկախության օրվա առթիվ, անդրադարձել է երկու երկրների միջև ընթացող ակտիվ քաղաքական երկխոսությանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում զարգացող համագործակցությանը: Արամայիս Գրիգորյանը կարևորել է հայ և լեհ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված սերտ կապերի դերը միջպետական հարաբերությունների հետագա զարգացման գործում:
Նախարարի տեղակալը կարճատև զրույցներ է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի մի շարք ներկայացուցիչների հետ: